Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

    Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

    Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

    Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

  4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:

  5. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

  6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

    Տեղանքում կողմնորոշվելու համար:

  7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

    Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

  8. . Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
  9. Ի՞նչ է ոսպնյակը:

    Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը։ Ոսպնյակները լինում են վեց տեսակի ՝ երկ-ուռուցիկ, հարթ-ուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ, երկգոգավոր, հարթ-գոգավոր և ուռուցիկ-գոգավոր։

  10. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

    Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը
    Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ։

  11. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

    Անդրադարձման օրենքով։

  12. Նշի՛ր հայելիների տեսակները:

    Հարթ, ուռուցիկ և գոգավոր:

  13. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
  14. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

    Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25սմ։

  15. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

    Մարդու աչքի մասերն են։
    Եղջերաթաղանթ,բիբ,ակնապատյան,ցանցաթաղանթ,տեսողական նյարդ,ապակե նման մարմին, ծիածանաթաղանթ և ակնաբյուրեղ։
    Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փողում է իր չափերը և կարգավորում աչքի մեջ ընկնող լույսի քանակը։
    Որևե մարմնից եկող և աչքի մեջ ընկնող լուսյը նախ բեկվում է եղջերաթախանթի վրա, ապա անկաբյուրեղում և ապակե նման մարմնում։
    Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատկերը։
    Տեսողական նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդում է գլխուղեղին և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *