Մաթեմատիկական արտահայտությունները օգտակար են, քանի որ ներկայացնում են արտահայտությունը բոլոր այն արժեքների համար, որոնք կարող է ընդունել փոփոխականը։

Մաթեմատիկայում երբեմն արտահայտությունը նկարագրում ենք բառերով: Օրինակ՝ այս արտահայտությունը.

«հինգից երկուսով ավել»

կարող է գրվել այս տեսքով՝

5+2.

Նույն եղանակով, երբ բառերով նկարագրում ենք մի արտահայտութուն, որը պարունակում է փոփոխական, մենք նկարագրում ենք փոփոխականով հանրահաշվական արտահայտություն:

Օրինակ՝

«x-ից երեքով ավել»

կարող ենք գրել որպես մաթեմատիկական արտահայտություն․

x + 3։

«ութի և k-ի արտադրյալ»

կարող է գրվել

8k տեսքով։

Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ օգտագործել մաթեմատիկան, եթե կարող ենք առարկաները բառերով նկարագրել: Բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ մաթեմատիկան ավելի ճշգրիտ է, և նրանով ավելի հեշտ է աշխատել, քան բառերով:

Տառային արտահայտություններին առնչվող ամփոփիչ վարժություններ

1․ 300 : 3 + 56 : 8 արտահայտությունը տառայի՞ն է, թե թվային։

  • տառային
  • թվային +

2. Լրացրու աղյուսակը․

a 0 1 2 3 4
a+9 9 10 11 12 13
13-a 13 12 11 10 9

3.  Հաշվիր հետևյալ տառային արտահայտության արժեքը՝ (z : z) + (15:15) =  2

4․ Հաշվիր այս տառային արտահայտության  արժեքը․ g — (m — m) • g =g

5. Տանձի 1 կիլոգրամն արժե x դրամ, իսկ խնձորի 1 կիլոգրամը՝ y դրամ։ Ո՞ր տառային արտահայտությամբ կարելի է որոշել, թե որքանո՞վ է տանձի 1 կգ-ն ավելի թանկ խնձորի 1 կգ-ից։

Ընտրիր ճիշտ պատասխանը․

  • x – y +
  • 2x — 2y
  • 3x — 2y
  • x+y

6. Ուղղանկյան մի կողմը 25 սմ է, իսկ մյուսը նրանից մեծ է m սմ-ով։

Գտիր ուղղանկյան պարագիծը, եթե m = 10սմ։

25+10=35

2x(25+35)=120

Մի փոքր կրկնություն J

7․ Համեմատիր կոտորակները․

ա)   1/24 <  23/24

բ) 15/20 <   15/10

գ)  9/4 > 25/100

8. Կատարիր գործողությունները․

ա) 2/7 + 3/7=3/7

բ) 15/57  —  7/57= 8/57

գ) 2/3  + 5/6=9/6=3/2

9. Անկանոն կոտորակը դարձրու խառը թիվ․

ա)  11/5 = 2 1/5

բ) 101/100 =1 1/100

գ) 29/7 = 4 1/7

10. Ինչի՞ է հավասար 30-ի  2/3 մասը։ 30 x 2/3=20

Լրացուցիչ առաջադրանք

1․ Գրիր տառային արտահայտությունները a և b թվերի ա) գումարման, բ) հանման, գ) բազմապատկման, դ) բաժանման համար:

ա) a+b

բ) a-b

գ) axb

դ) a:b

2. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2 կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։

12+4=16

16×2=32

32+2=34

34×2=68

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *