Տիգրան Երկրորդ Մեծ

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Տիգրան 2-ը դաշինք կնքեց Պոնտոսի արքա Միհրդատ 6-ի հետ։ Ըստ դաշինքի հայ-պոնտական զորքերը Ք․ ա․ 93 թ․ նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն է։ Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցան Հայոց թագավորությանը։ Տիգարն 2-ը սկսեց նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի՝ պատանդության դիմաց Պարթևներին զիճած հայկական հողերը ազատագրելու և Մեծ Հյաքին վերամիավորելու համար։ Ք․ ա․ 87 թ․ Տիգրան Մեծն արշավեց Պարթևաստանի վրա ու հասավ մինչև մայրաքաղաք Էքբատան։ Պարթևական արքունիքը Տիգրան Մեծին շնորհեց <<Արքայից արքա>> տիտղոսը։ Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր մինչև Պարսից ծով։

Ք․ ա․ 94 թ․ Տիգրանը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն։ Այդ հաղթանակի շնորհիվ նա վերամիավորեց Ծոպքը։

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ
մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։

115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Ք․ա․ 93-ից 91 թթ Հայկական և Պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան։

Հայ-պոնտական դաշինք, կնքվել է հայոց թագավոր Տիգրան Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև՝ մ.թ.ա. 94 թվականին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91 թվականին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92 թվականին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։

Ք․ա․ 87թ Հայերը հաղթում են Պարթևներին։

Ք.ա. 2-րդ դարի սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին։ Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան գրավելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ։

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

Պարթևստանը Տիգրանին բաց թողնելու համար ցանկացավ 70 հովիտները, որը Արտաշես առաջինը գրավել էր Մարերից։ Տիգրանը իր զորքը դասավորել էր այնպես, որ հետևակները վերցնեն իրենց վրա մարտի ամբողջ ծանրաբեռնվածությունը։ Անթիպատրոս քանի որ ժառանգ չուներ նկատեց Միհրդատ VI-ի տաղանդը և նրան կտակեց թագավորությունը։ Միհրդատը կարուցեց 75 ամրոց Փոքր Հայքում, որպեսզի այնտեղ պահեր իր գանձերը։

 Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:                                                                           

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *