Հրանտ Մաթևոսյան «Հացը»: Մաս 1-ին

Հարցեր և առաջադրանքներ

1. Ցույց տվեք, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դուրս հանեք այդ հատտվածները:

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։

2. Ցույց տվեք, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դուրս հանեք այդ հատվածները:

— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։

 

Հրանտ Մաթևոսյան «Հացը»: Մաս 2-րդ

  1. Բացատրեք հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
    Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։

Այսինքն՝ ամեն ինչ գոյություն ուներ անտառում և հնարավոր էր, որ իր խոզերին կերած լինեի առանց ազնվության, ինչը ուներ նա:

  1. Բնութագրեք տղային:
  • Մեղադրեք նրան:
  • Արդարացրեք

подруга

привет мина заввут карина маево падругу завут сузанна ее 11лет ана лубит пакушат и спат;ешо ана ходит на   музкалну школу и на гимнастику а ешо на англиский но даже на валебол ана у мина самя лутця подруга на свете:

Մաթեմատիկական արտահայտությունները օգտակար են, քանի որ ներկայացնում են արտահայտությունը բոլոր այն արժեքների համար, որոնք կարող է ընդունել փոփոխականը։

Մաթեմատիկայում երբեմն արտահայտությունը նկարագրում ենք բառերով: Օրինակ՝ այս արտահայտությունը.

«հինգից երկուսով ավել»

կարող է գրվել այս տեսքով՝

5+2.

Նույն եղանակով, երբ բառերով նկարագրում ենք մի արտահայտութուն, որը պարունակում է փոփոխական, մենք նկարագրում ենք փոփոխականով հանրահաշվական արտահայտություն:

Օրինակ՝

«x-ից երեքով ավել»

կարող ենք գրել որպես մաթեմատիկական արտահայտություն․

x + 3։

«ութի և k-ի արտադրյալ»

կարող է գրվել

8k տեսքով։

Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ օգտագործել մաթեմատիկան, եթե կարող ենք առարկաները բառերով նկարագրել: Բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ մաթեմատիկան ավելի ճշգրիտ է, և նրանով ավելի հեշտ է աշխատել, քան բառերով:

Տառային արտահայտություններին առնչվող ամփոփիչ վարժություններ

1․ 300 : 3 + 56 : 8 արտահայտությունը տառայի՞ն է, թե թվային։

  • տառային
  • թվային +

2. Լրացրու աղյուսակը․

a 0 1 2 3 4
a+9 9 10 11 12 13
13-a 13 12 11 10 9

3.  Հաշվիր հետևյալ տառային արտահայտության արժեքը՝ (z : z) + (15:15) =  2

4․ Հաշվիր այս տառային արտահայտության  արժեքը․ g — (m — m) • g =g

5. Տանձի 1 կիլոգրամն արժե x դրամ, իսկ խնձորի 1 կիլոգրամը՝ y դրամ։ Ո՞ր տառային արտահայտությամբ կարելի է որոշել, թե որքանո՞վ է տանձի 1 կգ-ն ավելի թանկ խնձորի 1 կգ-ից։

Ընտրիր ճիշտ պատասխանը․

  • x – y +
  • 2x — 2y
  • 3x — 2y
  • x+y

6. Ուղղանկյան մի կողմը 25 սմ է, իսկ մյուսը նրանից մեծ է m սմ-ով։

Գտիր ուղղանկյան պարագիծը, եթե m = 10սմ։

25+10=35

2x(25+35)=120

Մի փոքր կրկնություն J

7․ Համեմատիր կոտորակները․

ա)   1/24 <  23/24

բ) 15/20 <   15/10

գ)  9/4 > 25/100

8. Կատարիր գործողությունները․

ա) 2/7 + 3/7=3/7

բ) 15/57  —  7/57= 8/57

գ) 2/3  + 5/6=9/6=3/2

9. Անկանոն կոտորակը դարձրու խառը թիվ․

ա)  11/5 = 2 1/5

բ) 101/100 =1 1/100

գ) 29/7 = 4 1/7

10. Ինչի՞ է հավասար 30-ի  2/3 մասը։ 30 x 2/3=20

Լրացուցիչ առաջադրանք

1․ Գրիր տառային արտահայտությունները a և b թվերի ա) գումարման, բ) հանման, գ) բազմապատկման, դ) բաժանման համար:

ա) a+b

բ) a-b

գ) axb

դ) a:b

2. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2 կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։

12+4=16

16×2=32

32+2=34

34×2=68

Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմաններ

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հարցեր և առաջադրանքներ

1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։
Սևան, Վան, Ուրմիա ։

2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։
Հրազդան գետ, Արարատյան դաշտ, Հայկական պար լեռնաշղթա։

3․Ո՞րն է հայոց մայր գետը։
Արաքս։

4․Ներկայացրե՛ք հայկական բնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը։
Մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։ 

5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։
Հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։

Նոր Հասկացություններ, անուններ
Սևանա,Վանա,Ուրմիո լճեր, Ծովակ Հյուսիսո (Չլդըր), Փարվանա, Մշո, Կարնո, Ալաշկերտի դաշտեր, արմենիակա, որդան կարմիր

Գործնական Քերականություն

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջառմիշտ, առվակ, առկայծելառէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամմթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտվերջալույսարևամուտ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածրվատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկաղախին, արշավ, չմշկորդդյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդմարտիկ:

Վատ ընկերը

** Վիլյան Սարոյան **

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

  1. Ո՞րն է առակի ասելիքը:  առակի ասելիքը այն է որ պետք է հասկանալ ում հետ բես ընկեռուցյուն  անում։
  2. Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Լավ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: բայց այդ ժամանակ ծառի վրայի ընկերը ձեռքը տվեց որ մյուս ընկերը բարցրանա ծառի վրա, երբ առչը մոտեցավ նա չկառողացավ հասնի ծառին նա սպասեց երկար ժամանակ հետո գնաց, երբ նրանք իչան ծառից այն ընկերը վորը ուզում էր պարկել գետնին ասաց եթե ես չունենայ քո նման ընգեր ես չգիտեմ ինչ էի անելու։

Բնագիտություն

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (K) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում:

Օրինակ` ալյումինի ( Al ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°C տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:
Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ: Ջերմաքիմիական հավասարումներում նյութերի քիմիական բանաձևերից ու ռեակցիայի ջերմությունից բացի` նշում են նաև այդ նյութերի ագրեգատային վիճակները` պինդ (պ), հեղուկ (հ), գազային (գ): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռեակցիայի ջերմէֆեկտի մեծությունը կախված է նաև ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից: Նյութի մի ագրեգատային վիճակից մյուսին անցումը նույնպես ուղեկցվում է էներգիայի փոփոխությամբ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին։

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
  2. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժռշտ մի քանի պայման։Լրացուցիչ տնային աշխատանք

    1.Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում ենմասնիկների հավասարաչափ բաշխման համար:Նյութի առավել նուրբ մանրացում մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:
    2.Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։Այո, լուսասինթեզը հոմորվում է քիմիական ռեակցիա։
    3.Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար:Որպեսզի նյութերը փոխազդեն, դրանք նախապես տաքացնում են։ Օրինակ, որպեսզի մագնեզիումի լարը տաքացնենք, ապա որոշ ժամանակ անց կսկսի այրվել։ Այրվելիս այն լույս և ջերմություն է արձակում