Ամփոփում [բնագիտություն]

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմությունը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը:

2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

3. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

բժշկական,հեղուկային,էլեկտրական

4. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Ջերմաչափի սնդիկը պետք է լինել 35°C և պահել թևատակին 3-ից 4 րոպե։

5. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալումը պինդ նյութից դառնում է հեղուկ նյութ իսկ հակարակ միջոցը անվանում են պնդացում։

6. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:

7․ Ո՜ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:

8. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Տորֆ, գազ, բենզին, սալյարկա, նավթ, քարածուխ , փայտածուխ, փայտ։

9․ Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Այո կան 3 տեսակի և դրանք են, մագմա, երկրի միջուկը և գեյզերներ:

10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

Շփելիս մարմինը ձեռք է բերում ձգելու հատկություն,այդ հատկությունը ասում են, որ մարմինը էլեկտրականացել է։

11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը

Մարմինների էլեկտրականացված լինելը իմանում են սարքով։Այդ սարքի անունը  էլեկտրացույց: Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և մետաղե թերթիկներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *