Քննություն

Առաջադրանք 1 

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը: 

Ագռավ 

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը  

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։ 

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից: 

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։  

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում: 

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից: 

Առաջադրանք 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի  համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: 
  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:  Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ 
  1. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից: 

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
     
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում, 
  • Ագռավներն իրենց ընկերոջ  մահից հետո նոր զույգ չեն ընտրում: 

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
     
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են: 
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են: 
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից: 
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
     
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից: 

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։
 

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
      —–շատ –քիչ—————————
      —–բարձր-ցածր—————————-
      —–մեծ-փոքր—————————-
      ——արագ-դանդաղ
     
  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:                                              _____ագռավներ_______________________  

            ______մարդիկ______________________  

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
      

 ____խելացի______________ 

 _____հնարամիտ_____________
 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
     
  • առարկա, 
  • թիվ, 
  • հատկանիշ 
  • գործողություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *