Խնդիրներ «Տոկոսներ» թեմայից

Դասարանական աշխատանք

1.  Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։
2500*30։100=750
2500-750=1750

2. Տանձի չրի զանգվածը թարմ տանձի զանգվածի 20%-ն է։ Քանի՞ կգ չիր կստացվի 350 կգ թարմ տանձից։
350*20:100=70

3. Բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը 225 000 դրամ է, չունեցողներինը՝ 150 000 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը ավելի բարձրագույն կրթություն չունեցողների միջին աշխատավարձից։

75000:15000*100=50

4. Խառատը մինչև ընդմիջում տաշեց 24 մանրակ, ինչը հերթափոխային պլանի 60%-ն է։ Քանի՞ մանրակ է տաշում խառատը մեկ հերթափոխում։

պետք է պատրաստել 40 մանրակ

5. Զբոսաշրջիկները անցան երթուղու 75%-ը, և նրանց մնում էր անցնել ևս 5 կմ։ Ինչքա՞ն է երթուղու երկարությունը։

20 կիլոմետր

6. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն եփած միս կստացվի 6 կգ թարմ մսից։

3,6կգ

7. Ակցիայի արդյունքում ապրանքների գներն իջել են 20%-ով։ Ինչքա՞ն պետք է վճարել վերնաշապիկի համար, եթե նրա սկզբնական գինը 8000 դրամ էր։

8000*20։100=1600
8000-1600=6400

8. Ծրագրավորողի աշխատավարձը բարձրացել է 15%-ով։ Ինչքա՞ն է նոր աշխատավարձը, եթե մինչև բարձրացումը 300 000 դրամ էր։

300000*15:100=45000
300000+45000=345000

9. Նորածնի քաշը 3 կգ էր։ Մեկ ամիս հետո նա կշռում էր 4 կգ 200 գ։ Քանի՞ տոկոսով է ավելացել նրա քաշը։

3000g
4200g
1200:3000*100=40
40 տոկոսով քաշը ավելացել ա

10. Մեկը իր ունեցած գումարից 4000 դրամ նվիրաբերեց մանուկների ֆոնդին։ Ինչքա՞ն գումար ուներ այդ մարդը, եթե նվիրել է իր ունեցածի 2%-ը։

4000։2*100=200000

Լրացուցիչ առաջադրանք

1. Դպրոցում 400 աշակերտ է սովորում, որի 52%-ը աղջիկներ են։ Գտիր տղաների քանակը։

2. Խաղողը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 70%-ը։ Ինչքա՞ն չամիչ կստացվի 80 կգ թարմ խաղողից։

3. Ապրանքն արժեր 5000 դրամ։ Նրա գինը բարձրացավ  20%-ով։ Քանի՞ դրամով բարձրացավ գինը։

4. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն թարմ միս պետք է վերցնել, որ ստացվի 6 կգ եփած մսից։

5. Համաձուլվածքի 40%- ը անագ է, 2%-ը՝ ոսկի, իսկ մնացած մասը՝ կապար։ Քանի՞ գրամ անագ, ոսկի և կապար կա այդ համաձուլվածքի 300 գրամում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *