Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել

Ահա եկավ գարունը ամեն մարդու սրտում բերելով նոր շունչ։Գարնանը երբ նայում էս անցորդներին կարծես բոլորը ուզում են գոռալ.

֊Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել։

Գարնանը սկսում են ծաղկել ծառերն ու ծաղիկները , ամենուր շողշողում է արևը,բուրում է գեղեցիկ ծաղիկների բույրը։Գարնանը կարծես թռչունները իրենց ծլվլոցոցով երգում են.

֊Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել։

Հողի մեջից ձնծաղիկը բարձրացնելով իր գլուխը ուրախ, ուրախ արթնանլով ձմռան սառը ու խոր քնից երգում է .

Հե՜յ,ջա՜ն գարուն բարով ես եկել։

Գարունը ամենքիս ուրախացնում ու ջերմացնում է։Գարնանը այնքան բարություն ու գույներ կան։Բոլորի աչքերը փայլում է գարնան գալուց ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *