Իմ նկարած նկարների ցուցահանդեսը

Ելք ստուգատեսի ընթացքում ներկայացնում եմ Paint նկարչական ծրագրով  նկարած  իմ նկարները։

 

 

Ուսումնական երրորդ շրջան։ Ամփոփում

Ես  Երեմյան  Կարինան   եմ։ Սովորում   եմ    Հյուսիսային   դպրոցի   3-2   դասարանում: 3-րդ շրջանում ընտրությամբ գործունեությունս մարմնակրթությունն է։ Սիրում  եմ   զբաղվել   նկարչությամբ։Ուսումնական  ճամփորդություններից մասնակցել   եմ   մի   քանիսին։ Համազգային  թատրոնում   դիտել   ենք «Անբան Հուռի» ներկայացումը։  Ընկեր   Սեդայի   օգնությամբ մասնակցել   եմ  դասարանում   իրականացած   բոլոր   ուսումնական նախագծերին ։Ընկեր  Ալիսայի հետ աշխատել ենք կավով և պատրաստել հետաքրքիր կավե իրեր։ Սիրում եմ նաև հեծանվավարությունը, այս շրջանում էլ ավելի լավ եմ սկսել հեծանիվ վարել, դրա համար էլ ընկերներիս հետ մի քանի հեծանվաերթերի եմ մասնակցել։

 

 

 Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Այսօր իմ օրը շատ հետաքրքիր անցավ, որովհետև մենք դասարանով  գնացել էինք ճամփորդության դեպի Ջրվեժ։ Երբ մենք հասանք Ջրվեժ, մի փոքր  քայլեցինք, հետո սահնակներով  սահեցինք։ Մեր ամբողջ  օրը  շատ հետաքրքիր անցավ։ Սա իմ կյանքի  ամենալավ ճամփորդությունն էր, որի համար շատ շնորհակալ ենք  ընկեր Սեդային,  Կարինե Խառատյանին, Կարինե Մամիկոնյանին, Անուշ Թորոսյանին և մարզիկ ընկեր Միքայել Ղազարյանին։

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

 

Ուսումնական շրջանը սկսեցինք  ճամբարային  գործունեությամբ: Մեր իրականացրած գործունեություններից ինձ ամենից շատ  դուր  եկավ, որ ճամբարի ընթացքում մենք կարող ենք լողալ Արևմտյան դպրոցի տաք լողավազանոում։

Շաբաթվա ընթացքում մենք  ընկեր  Ալիսայի  օգնությամբ  պատրաստեցինք  ռոբոտներ, հեռախոսներ, համակարգիչներ և մասնակցեցինք դիջիթեքին։

Ամենահրաշալին  այն  էր, որ    սահադաշտում  մենք շատ   ուրախ  ժամանակ   անցկացրեցինք,  որի  համար  շնորհակալ   ենք   ընկեր   Սեդային  և   ընկեր   Մարիամին:

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք այսօր դասարանով գնացել  ենք գեղասահքի դպրոց:

Մեզ  այնտեղ  օգնում և սովորեցնում էին  կանգնել, սահել սառույցի վրա:  Մարզադպրոցը շատ մեծ էր ուլուսավոր։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք  այնտեղ, մի փոքր էլ սովորեցինք սահել։

Ուսուցման առաջին շրջանի ամփոփում

Ես Կարինա Երեմյանն  եմ,   սովորում եմ  3-2 դասարանում։ Ուսուցման  առաջին շրջանում ես շատ  ուրախ էի,  որովհետև առցանց դասերից հետո ուսումը շարունակեցինք  դպրոցում։ 3-րդ դասարանում ընտրությամբ գործունեությունը ես ընտրեցի բանավոր մաթեմատիկա։  Հետո,  երբ ես ունեցա իմ անհատական բլոգը, ես շատ ուրախացա։ Իմ ուսուցչուհին՝  ընկեր Սեդան, դժվարանալու դեպքում ինձ օգնեց և ընթացքում ես դարձա ավելի հմուտ, այժմ կարողանում եմ բլոգս ինքնուրույն վարել: Սիրում եմ բլոգային աշխատանքները, միշտ   աշխատանքներս  տեղադրում եմ համապատասխան բաժիններում, ուրախանում եմ, երբ ընկեր Սեդան  ստուգում է իմ առաջադրանքները և կարդում հորինած ստեղծագործություններս։  Սիրում գնալ ճամփորդության դասընկերներիս հետ,  իսկ ճամփորդությունից հետո կիսվել իմ տպավորություններով։