Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

քույր-գեղեցիկ,-խելացի, բարձրահասակ, բարեհամբույր, աշխատասեր։

եղբայր-երիտասարդ, բարի, քաջ, ընկերասեր, նկարիչ։

մայր-բարեսիրտ, հոգատար, բարի, գեղեցիկ, հավատարիմ։

հայր-բարի, խիզախ, աշխատասեր, լայնաթիկունք, արի։

տատիկ-ծեր, բարի, աշխատասեր, գեղեցիկ, հոգատար։

պապիկ-աշխատասեր, բարի, բարեսիրտ, ծեր, առատաձեռն

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա։

Սիրտ-անսիրտ, վախ-անվախ, քար-քարե, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտային, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկավոր, եղբայր-եղբայրական, ոսկի-ոոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսյական, Գերմանիա-գերմանական։

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել մշուշապատ ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հոռդահոս գետեր, կարկաչուն  ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ  աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր  լեռներն ասես թափանցիկ  մշուշի վրա են կախված: Ձգվում է ամենախոր լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը վճիտ ու մաքուր ջուր ունի: Հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը գողտրիկ վճիտ լճերով հարուստ է: Դրանցից սքանչելինը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գեղատեսիլ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի (համեմատություն) երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից (գերազանցություն) երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի (համեմատություն) խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից (գերազանցություն) խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից (գերազանցոջթյուն) հաճախ հանդիպող տեսակներից է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *